Monday, 22 06 2026
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները

Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ Ուորլիքի. նրանք առաջարկում են իրենց վեց կետերը

Մայիսի 18-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության, որ նա կատարել է մայիսի 7-ին Վաշինգտոնում, «Կարնեգի» հիմնադրամում, ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝ բաղկացած վեց կետից:

Բողոքի ցույցում ընդունվել է Հայտարարություն, որում, մասնավորապես, ներկայացվում է Արցախի երիտասարդության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ամփոփվում է հետևյալ դրույթներով:

Առաջին. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերն են Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղակի և լիարժեք մասնակցության դեպքում: Սա պարտադիր է: Ցանկացած այլ որոշում կմնա թղթի վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /Արցախի Հանրապետությունը/ ոչ մեկին չի լիազորել իր փոխարեն որոշում կայացնել, լինի՝ կարգավիճակի հարցում կամ այլ:

Երկրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններն անձեռնմխելի են: Հայկական Արցախի հազարամյա պատմության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն էր միջանկյալ կարգավիճակ, որը ոչ միայն չապահովեց արցախահայության անվտանգությունը, այլև հանգեցրեց Արցախի պատմական տարածքի մասնատման և հայաթափման:

 Երրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ միայն տարածք չունի «վերադարձնելու» որևէ պետության, այլև պահանջատեր է Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող իր տարածքների:  Ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը չի կարող հիմնված լինել Ադրբեջանի կամ որևէ մեկի կողմից Միջազգային սկզբունքների կամայական մեկնաբանության վրա:

Չորրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծվել է ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով, միջազգային իրավունքի բոլոր պահանջների կատարմամբ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակման ցանկացած փորձ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Հինգերորդ. Փախստականներին և ներքին տեղահանվածներին վերաբերող բոլոր հարցերը պետք է կարգավորվեն փոխադարձության հիմունքներով՝ ԼՂՀ վերջնական կարգավիճակի միջազգային ճանաչումից հետո միայն:

 Վեցերորդ.  Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարելու ադրբեջանցու վայրենի հանցագործությունը արտոնելուց հետո անվտանգության միջազգային երաշխիքների մասին ցանկացած խոստում  խաբեություն է: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 20 տարիներին խաղաղությունը պահպանվել է բացառապես ուժերի հավասարակշռության շնորհիվ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը ԼՂՀ պաշտպանության բանակն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում