Friday, 12 06 2026
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին

Պահանջագիր՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը` իր հանձնախմբերով հանդերձ, ուշի-ուշով հետևելով Ձեր գործունեությանը, հանգել է այն եզրակացության, որ վարչապետության մեկամսյա գործունեությունը առայժմս ընթանում է ոչ ցանկալի ուղղությամբ, և դեռ տեսանելի չեն աշխարհասփյուռ հայության շահերից բխող հստակ գործառույթներ:

Նման եզրահանգման համար հիմք են հանդիսանում ՀՀ կառավարության կողմից.

-«կուտակային» օրենքի ընդունման առումով հանրության համար դեռևս ըկալելի չեն ՀՀ քաղաքացիների շահերին միտված քայլերը,

-«շքեղության հարկի» վերացումը, որը պետք է ծառայեր սոցիալական արդարության հաստատմանը,

-խոշոր հարկատու հանդիսացող ձեռնարկությունների համար պարտադիր աուդիտը վերացնելու օրենսդրական նախաձեռնությունը, որը իր մեջ ստվերային տնտեսությունը վերահսկելու անհնարինության ռիսկեր է պարունակում,

– հարկատուներին և ողջ հանրությանը պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց արարողակարգային ծախսերի բաց տեղեկատվությունից զրկելը:

Տպավորությունը այնպիսին է, որ ՀՀ կառավարությունը առայժմ կատարում է բացահայտ քայլեր, որոնք բխում են պետական պաշտոնյաների և օլիգարխիայի շահերից: Այս ամենին եթե ավելացնենք Ձեր նախաձեռնությամբ իրականացված հայաստանյան գործարարների հավաքին հնչած մտքերը, որտեղ գործարարներին մեկ ամիս ժամանակ է տրվել «նոր» կանոններով աշխատելու համար, ապա ստիպված ենք արձանագրել, որ ցավոք ՀՀ կառավության անդամների մոտ բացակայում է ազգային անվտանգությանը սպառնացող համատարած ճգնաժամի գոյության գիտակցումը, քանի որ նոր կառավարությունը զբաղված է ոչ հրատապ` մակերեսային խնդիրների լուծումներով:

Երկիրը շարունակվում է ղեկավարվել առավելաբար տղայական մոտեցումներով, այնինչ այս պահին շատ կարևոր է հասկանալ աշխարհում և մասնավորապես մեր տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական գործընթացների ուղղությունները և գիտակցել, որ Հայաստանի Հանրապետությունը 3 ճակատով /Ադրբեջան, Նախիջևան, Թուրքիա/ փաստացի գտնվում է պատերազմի մեջ, հետևաբար կատարել տնտեսության հզորացման քայլեր, որոնք կամրապնդեն մեր ռազմական հաղթանակները:

ԵՀՄՖ Նախագահությունը լիահույս է, որ ՀՀ ԱԺ-ին մոտ ապագայում ներկայացվող ՀՀ կառավարության ծրագիրը իր մեջ կներառի Հայաստանի և Արցախի տնտեսությունը արագացված քայլերով վերականգնելու և առավել զարգացնելու ուղղությամբ նախատեսված ծրագրեր, սակայն գոյություն ունի մեկ պարտադիր քայլ, որի բացակայության պարագայում հետագա բոլոր արդյունքները կզրոյանան, այդ կապակցությամբ ԵՀՄՖ Նախագահությունը ՀՀ Վարչապետից

Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ Է

Օգտվելով ՀՀ Վարչապետին տրված ՀՀ Քրեական Օրենսգրքի հնարավորություններից` շտապ ձեռնարկել քայլեր մամուլում բազմակի անգամ հրապարակված, ինչպես նաև ԱԺ Վերահսկիչ Պալատի կողմից ուսումնասիրված և հաստատված ՀՀ բարձրագույն պաշտոններ զբաղեցրած Տիգրան Սարգսյանի և նրա մերձավորների կողմից կատարված հարյուրավոր միլոնների հասնող գանձագողության, օֆշորային ֆինանսական աճպարարությունների, բյուջետային միջոցների կանխամտածված և միաժամանակ իրենց համար եկամտաբեր «վատնումների»` պետության համար վնասարարության փաստերի առթիվ հետաքննությունների իրականացում` ՀՀ դատախազության, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության կողմից:

Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի դրույթների` հանցագործությունը կոծկելը նույնպես համարվում է հանցագործություն, հետևաբար, լիահույս ենք, որ ՀՀ ներկայիս կառավարությունը զերծ կմնա կատարված հանցագործությունների աղաղակող փաստերը չնկատել տալու քաղաքականությունից և կկատարի ՀՀ Սահմանադրությունով իրեն վերապահված պարտադիր գործողություներ:

Միայն նման գործելոճ որդեգրելու արդյունքում է հնարավոր վերականգնել ժողովրդի վստահությունը հայրենի կառավարության հանդեպ, կասեցնել արտագաղթը և դեռ խթանել ներգաղթը, իսկ սփյուռքյան և արտասահմանյան ներդրողների համար որպես նախապայման: Հետևաբար այն գիտակցելու ու գործի դնելու պարագայում Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը պատրաստ է իր «համեստ» աջակցությունը տրամադրել իրավապահներին, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունենալ դեպի Հայաստան խոշոր ֆինանսական ներդրումների հոսք ապահովելու գործում:

ԵՀՄՖ Նախագահություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում