Լոնդոնում երեկ կայացել է Բրիտանական կինոակադեմիայի ու հեռուստատեսության արվեստի BAFTA-ի մրցանակի հանձնման արարողությունը. մրցանակը հանձնվում է հեռուստատեսային արվեստում ձեռքբերումների համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Լուրերի թողարկման համար մրցանակի է արժանացել ITV հեռուստաալիքը:
Լավագույն դրամատիկական սերիալ է ճանաչվել «Թագադրության փողոցը» (Coronation Street)՝ Ուեզերֆիլդ մտացածին քաղաքի մասին:
Հայտնի հեռուստահաղորդավար ու նատուրալիստ Դևիդ Ատոնբորոն մրցանակի է արժանացել գիտական ֆիլմի համար, որն ստեղծվել էր եռաչափ ձևաչափով:
Միջոցառմանը մասնակցելու համար ժամանել էին այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Մարտին Ֆրիմնը, Ջիմ Բրոդբենտը, Դեննի Դայերը, Աարոն Փոլը:











































