Rolls-Royce-ը ներկայացրել է Rolls-Royce Phantom կաբրիոլետի հատուկ տարբերակ, որը ստեղծվել է ջրում արագության ռեկորդի պատվին: Ռեկորդը սահմանվել է Լագո-Մաջորե (Շվեյցարիայի և Իտալիայի սահմանին) լճում 1937 թվականին՝ ավտովազորդ Մայքլ Քեմփբելի կողմից: Այդ ժամանակ նրան հաջողվել էր Rolls-Royce-ի շարժիչով զինված Bluebird K3 աերոնավակը վարել 208 կմ/ժամ արագությամբ:
Հատուկ տարբերակը կոչվում է Waterspeed և կթողարկվի ընդամենը 35 օրինակով: Այս մասին հայտնում է RBK-ն:
Bluebird K3-ի դիզայնն ու ջրային թեմատիկան իրենց արտացոլումն են գտել մեքենայի ինտերիերում և էքստերիերում:
53 ձիաուժ հզորությամբ շարժիչով մեքենան կարժենա 730 հազար դոլար:










































