Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն երկուշաբթի Ազգային հեռուստատեսությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ հաղորդելով, որ «Սևոլ» նավի հետ պատահած ողբերգության պատճառով առաջիկայում կլուծարվի երկրի առափնյա պաշտպանության ծառայությունը: Դրա բազայի վրա կստեղծվի Ազգային անվտանգության նախարարություն՝ գրում է «Ռենհափ»-ը:
«Առափնյա պաշտպանության ծառայության փրկարարական գործողությունը սխալ է անցկացվել»,- հայտարարել է նախագահը: Նա նաև նշել է, որ դրա գործառույթները կփոխանցվեն ոստիկանությանն ու նոր նախարարությանը:
Բացի այդ, նախագահը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել նավաբեկության հետևանքով զոհվածների ընտանիքներից: «Փրկարարական աշխատանքների սխալ անցկացման համար վերջնական պատասխանատվությունը ես ինձ վրա եմ վերցնում»,- ասել է նա:











































