Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ իրենց թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մշտապես ստացել է թիմի ղեկավարության աջակցությունը:
«Մենք միշտ ենք պաշտպանել Ալեգրիին, նույնիսկ ամենադժվար պահերին: Մարզիչն ստացել է մեր մշտական աջակցությունը:
Չեմ հասկանում՝ ինչու մենք պիտի խոսենք նրա ապագայի մասին: Նա դեռ մեկամյա պայմանագիր ունի ու չի ուզում հեռանալ:
«Մալագա»-ի դեմ խաղը մեծ նշանակություն ունի մեզ համար, սակայն վճռորոշ չէ»,- Sky Sport Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքերը:




































