Իսպանիայի Լա Լիգայի վերջին` 38-րդ տուրում քիչ առաջ ավարտվեցին 4 հանդիպումներ, որոնց արդյունքներով պարզ դարձավ, թե որ 2 ակումբներն են հաջորդ մրցաշրջանն անցկացնելու հեղինակությամբ մեկ աստիճան ցածր մրցաշարում` Սեգունդայում:
«Բետիս»-ից զատ, որի ճակատագիրը վաղուց էր հայտնի, քանի որ ակումբն ամրապնդվել էր վերջին` 20-րդ տեղում, մրցաշարային աղյուսակի վերջնամասում տեղ զբաղեցրին նաև «Օսասունա»-ն և «Վալյադոլիդ»-ը` առաջնությունն ավարտելով համապատասխանաբար 18-րդ ու 19-րդ հորիզոնականներում:
«Ալմերիա» – «Ատլետիկ Բիլբաո»` 0:0
«Ռայո Վալյեկանո» – «Խետաֆե»` 1:2
0:1 Մարիկա (43’), 1:1 Տրաշորաս (67’), 1:2 Մարիկա (90’, 11 մետրանոց)
«Օսասունա» – «Բետիս»` 2:1
1:0 Ռիերա (12’), 2:0 Ակունա (14’), 2:1 Չիկա (70’)
«Վալյադոլիդ» – «Գրանադա»` 0:1
Միտրովիչ (44’, ինքնագոլ)






































