Այսօր ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրն է:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների կազմակերպել էր մոմավառության երթ:
Երթը մեկնարկեց ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակից հետևյալ երթուղով. Պարոնյան փող. -Մաշտոցի պողոտա – Ամիրյան փող.- Հանրապետության հրապարակ – Աբովյան փող. – Հյուիսային պողոտա -Սայաթ-Նովա փող. -Կոմիտասի անվան պետական անվան կոնսերվատորիայի այգի:
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարող այգում կայացավ մոմավառության արարողություն` դասական երաժշտության ուղեկցությամբ:











































