Լոնդոնը վաստակել է «սելֆիի» համաշխարհային մայրաքաղաքի կոչումը՝ շրջանցելով Նյու Յորքին, Ամստերդամին և Բարսելոնին, տեղեկացնում է Independent-ը։
Suggestme.com-ն ուսումնասիրել է ավելի քան 6.3 միլիոն հաղորդագրություններ սոցցանցերից, ինչպիսիք են Twitter-ը, Facebook-ը, Instagram–ը։ Հետազոտության արդյունքներով՝ բոլոր «սելֆիների» ավելի քան 14 տոկոսն արվել է հատկապես Լոնդոնում։
Երկրորդ և երրորդ տեղը, համապատասխանաբար, զբաղեցնում են Նյու Յորքը, Ամստերդամը, որտեղ ֆոտոսիրողների համար մագնիս են հանդիսանում Թայմս սքվերը, Ազատության արձանը, Ռեյքսմյուզեումը և Վան Գոգի թանգարանը։
Բարսելոնը, Փարիզը, Բեռլինը, Հռոմը, Սիդնեյը, Ստամբուլն ու Աթենքը ևս առաջատարների տասնյակում են։








































