Մթերքների պիտակների վրայի ինֆորմացիան կարող է նույնպիսի անմիջական ազդեցություն ունենալ նյութափոխանակություն վրա, ինչպես բուն մթերքի պարունակությունը, տեղեկացնում են ամերիկացի հոգեբանները։ Այս մասին գրում է kedem.ru-ն։
Նրանք պարզել են, որ մարդու համոզվածությունը, որ ինքն ուտում է բարձր կալորիական մթերքներ, արագացնում է նրա մետաբոլիզմը՝ այն դեպքում, երբ համոզվածությունը, որ այդ նույն մթերքները ցածր կալորիական են, դանդաղեցնում է նյութափոխանակությունը։ Ընդ որում՝ այն որևէ ընդհանուր բան չունի մթերքի իրական կալորիականության հետ։
Մեր օրգանիզմում քաղցի հորմոնի վրա ազդում է ոչ միայն մթերքների իրական կալորիականությունը, այլև այդ կալորիականության հոգեբանական ընկալումը։ Այժմ փորձագետները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս ուտել ցածր կալորիականություն ունեցող մթերքներ՝ պատկերացնելով, թե դրանք պարունակում են շատ կալորիաներ։











































