Ինչպես տեղեկացնում է Terra.com-ը, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի ու Բրազիլիայի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Հալկի քույրը գտնվել է: Հիշեցնենք, որ նա երեկ՝ նոյեմբերի 5-ին, առևանգվել էր:
22-ամյա Անժելիկա Ապարեսիդա Վիեյրային ոստիկանությունը գտել է քաղաք տանող ճանապարհի վրա:
Ոստիկանության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ վաղը տեղի է ունենալու մամլո ասուլիս, որի ընթացքում կատարվածը կմանրամասնվի:






































