Ամերիկյան 46-ամյա դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը լողազգեստով ցուցադրել է բարեկազմ մարմինը, տեղեկացնում է viva.ua–ն։
Հանրահայտ շիկահերը լուսանկարվել է Կաննի էլիտար Eden Roc հյուրանոցի իր համարի պատշգամբում. գեղեցկուհին լուսանկարիչների առաջ հայտնվել է պճնագեղ ճերմակաթույր մոնոկինով՝ ցուցադրելով հրաշալի մարմինն ու կուրացուցիչ ժպիտը։
Հայտնի է, որ Պամելան Ֆրանսիա է ժամանել ամուսնու՝ Ռիկ Սալոմոնի և որդիների հետ։










































