«Մարսել»-ի և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Սթիվ Մանդանդան, հավանաբար, բաց կթողի աշխարհի 2014 թվականի առաջնությունը` վնասվածքի պատճառով:
Ֆրանսիայի առաջնության 38-րդ տուրի շրջանակներում կայացած «Գենգամ»-ի դեմ հանդիպմանը 29-ամյա դարպասապահը վզի վնասվածք է ստացել հակառակորդ թիմի խաղացողի հետ բախման արդյունքում:
3 շաբաթ «Մարսել»-ի դարպասապահը օրթոպեդիկ օձիք կկրի: Այնուհետև ևս 3 շաբաթ կպահաջվի` լիովին ապաքինվելու համար:








































