Լիբիայի պետական հեռուստատեսությունն այսօր հայտնել է, որ Մուամար Քադաֆիին աջակցող ուժերն այսօր գրավել են ապստամբների ձեռքում գտնվող հերթական կարևոր քաղաքը` Աջդաբիան, որը վերջին խոշոր կետն է` ապստամբների կենտրոն համարվող Բենղազի քաղաքի ճանապարհին: Հաղորդվում է նաև, որ Քադաֆիի զինվորականները շրջում են քաղաքով` կոչ անելով վերադարձնել զենքերը, որոնք բնակչության ձեռքում են: Այս մասին հաղորդել է Al-Jazeera հեռուստաալիքը:
Սակայն այս տեղեկատվությունը չի հաստատվել ընդդիմադիրների կողմից: Նրանք ասում են, որ զինվորականներ քաղաքում չկան, սակայն արևմտյան շրջանները ռմբակոծվում են օդուժի կողմից:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Քադաֆիի կողմնակիցները հայտարարել էին Մարս Ալ-Բրեգա քաղաքի գրավման մասին, սակայն հետագայում այդ լուրերը հերքվեցին: