ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության վարչությունը (DSCA) հայտարարել է Կատարի ու ԱՄԷ-ի՝ գրեթե 8 մլրդ դոլար արժողությամբ THAAD հակահրթիռային նոր համակարգերի ձեռք բերման մասին: Այս մասին հաղորդում է Defense News-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Կատարը մտադիր է ԱՄՆ-ից ստանալ THAAD-ի (Terminal High Altitude Area Defense) 2 մարտկոց՝ 6-ական արձակման սարքերով, յուրաքանչյուրում 150 հակահրթիռ:
Կպատվիրվեն նաև 2 AN/TPY-2 ռադար ու 1 ռադիոտեղորոշիչ կայան: Կատարի համար հակահրթիռային պաշտպանության համակարգը կարժենա շուրջ 6,5 մլրդ դոլար:
ԱՄԷ-ն իր հերթին ծրագրում է գնել 1,1 մլրդ դոլարի THAAD համակարգ: Այն կարող է ներառել 9 արձակման սարք, 48 հակահրթիռ:
2011թ. ԱՄԷ-ն Lockheed Martin ընկերությանը պատվիրել էր THAAD-ի երկու մարտկոց ու ռադարներ՝ ընդհանուր 2,6 մլրդ դոլար արժեքով:
Արձակման սարքերի մատակարարումը կավարտվի մինչև 2016թ. հունիսը:
2018թ. հոկտեմբերին ԱՄԷ-ն ծրագրում է ստանալ AN/TPY-2 ռադարները:










































