Մայիսի 12-ին Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար և ներքին զորքերի հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Վիկտոր Զոլոտովը, ով մինչ այդ 13 տարի գլխավորել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության ծառայությունը:
Foregin Policy ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ Զոլոտովի նոր նշանակումը խորհրդանշում է այն, որ «Ռուսաստանի ղեկավարը ուժային կառույցներն ավելի է մոտեցնում իրեն: Չնայած Պուտինի վարկանիշը հասել է 80 տոկոսի՝ նա հասկանում է, որ դա կարող է տատանվել: Նա ցանկանում է վստահ լինել, որ ծայրահեղ իրավիճակում ներքին գործերի ապարատն իրեն հավատարիմ կմնա և արդյունավետ կգործի»:
Թվարկելով ձյուդոյի այլ սիրահարներին՝ ներառյալ Զոլոտովին, ովքեր Պուտինի օրոք քաղաքականության մեջ և բիզնեսում մեծ հաջողությունների են հասել, հոդվածի հեղինակը նշում է, որ ժամանակակից Ռուսաստանի իշխանությունը նախևառաջ այսօր կախված է ավտոկրատի քմահաճույքից:










































