Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դավիդ Վիլյան մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ հանդիպման արդյունքը:
Հիշեցնենք` ոչ-ոքին թույլ տվեց մադրիդցիներին նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:
«Այս խաղն ամբողջ մրցաշրջանի արտացոլումը դարձավ: Տղաներն անհավանական կամք դրսևորեցին: Կարծում եմ` հենց դրա շնորհիվ կարողացանք գործն ավարտին հասցնել: Ավարտեցինք հանդիպումը մեզ անհրաժեշտ արդյունքով»,- Football Espana-ն մեջբերում է Վիլյայի խոսքերը:











































