1000 խոշոր հարկատուներն ապահովում են բյուջեի մուտքերի 74%-ը: Այսօր Ազգային ժողովում 2013թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե դեռ երկու տարի առաջ 240 մլրդ դրամի հարկային պոտենցիալ էր հաշվարկվել Համաշխարհային բանկի կողմից, դրանից անցել է 2 տարի, որոշ ավելացում եղել է, բայց հիմա որքա՞ն է կազմում պոտենցիալը:
Ա. Ալավերդյանը պատասխանեց, որ 2012-13թթ. հարկային մուտքերի աճերը միասին կազմում են շուրջ 190 մլրդ դրամ՝ առանց օրենսդրական փոփոխության, որը հավաար է 2002թ. բյուջեի եկամուտներին: Նա առաջարկեց ճյուղային վերլուծություն կատարել, հաշվարկները մոտեցնել իրականությանը:
«Բոլորը գիտեն, որ ստվերային տնտեսություն կա, բայց բոլորը լռում են: 118 մլրդ-ը լուրջ մարտահրավեր է: Թղթի վրա գրվածն ինքն իրեն, ավտոմատ հո չի՞ իրականացվում»,- նկատեց Ալավերդյանը:
ՊԵԿ փոխնախագահի պատասխանը չգոհացրեց Ա. Մինասյանին, և նա կրկնեց հարցը, ինչին ի պատասխան` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձեց. «Ի՞նչ ես կպել պոտենցիայից»:
«Պոտենցիա չէ, պոտենցիալ»,- Այվազյանին ուղղեց Մինասյանը:









































