Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն այս տարի (ավարտվում է հաջորդ տարվա մարտի 20-ին) կարող է բախվել 540 տրիլիոն ռիալի (մոտ 44 միլիարդ դոլար) բյուջետային դեֆիցիտի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի ղեկավար Գոլամռեզա Մեսբահի-Մողադդամը:
Վերջինս դրանով իսկ հերքել է բյուջետային դեֆիցիտի մասին ավելի վաղ հնչեցված գնահատականները, որոնց համաձայն՝ դա պետք է կազմեր 740 տրիլիոն ռիալ (մոտ 60 միլիարդ դոլար): Սրանից առաջ էլ Մողադդամը հայտարարել էր, թե կրճատվել են Իրանի նավթային եկամուտները, և երկրում ստեղծվել է անբարենպաստ տնտեսական իրավիճակ: Նա ընդգծել էր, որ ներկայումս Իրանն օրական վաճառում է մոտ 1.03 միլիոն բարել նավթ, մինչդեռ այդ ցուցանիշը պետք է կազմեր 2.5 միլիոն բարել:







































