Սիրիայի տարածքում քրդական պետություն չի լինի: Թուրքական TimeTurk թերթի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհրդի ղեկավար Աբդել Բասետ Սեյդան:
Նրա խոսքով՝ քրդական պետության ստեղծումը Սիրիայի տարածքում քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ծրագիրն է, սակայն դա միայն ուտոպիա է, ոչ ավելին:
«Եթե PYD-ը հետագայում նույնպես շարունակի քարոզել քրդական պետության ստեղծում Սիրիայի տարածքում, ապա Սիրիայի ազգային խորհուրդը ռեալ քայլեր կձեռնարկի դա թույլ չտալու համար»,- ասել է վերջինս:
Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան զգուշացրել է Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին Սիրիայում քրդական ինքնավար մարզի ստեղծման անթույլատրելիության մասին:










































