Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամային՝ նշելով, որ նրա քաղաքականությունն ավելի է համապատասխանում արժեքների մասին եվրոպական պատկերացմանը, քան այն ուղին, որն ընտրել է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին,- հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Deutschlandfunk ռադիոկայանին:
«Քաղաքական գործիչների և ընտրողների ճնշող մեծամասնությունը ցանկանում է Օբամայի հաղթանակը»,-հայտարարել է Շուլցը:
Շուլցն ընդգծել է, որ «ակտիվ տնտեսական քաղաքականության մասին» Օբամայի պատկերացումները համահունչ են այն հայացքներին , որոնք կիսում են ԵՄ անդամ շատ երկրներ:
«ԱՄՆ-ը լուրջ կվերաբերվի եվրոպացիներին, եթե նրանք գործեն որպես մեկ ամբողջություն: Եթե մենք գործենք առանձին-առանձին, ինչպես, ցավոք, շատ հաճախ անում ենք, ապա կկորցնենք մեր նշանակությունը»,- հավելել է Շուլցը:











































