Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական արտադրության ATAK հարվածային և մարտավարական հետախուզության ուղղաթիռն իր առաջին քայլերն է ձեռնարկում զենքի համաշխարհային շուկայում:
Հարավային Կորեան 36 ուղղաթիռի գնման տենդեր է հայտարարել, և ATAK-ն ընդգրկվել է դրան համապատասխանող երեք ուղղաթիռների թվում: Այստեղ նա մրցելու է Cobra և Apache ուղղաթիռների հետ: Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարության տվյալներով՝ Հարավային Կորեայի ռազմական արդյունաբերության նախարարությունն է առաջարկել, որ ATAK ուղղաթիռը մասնակցի իրենց հայտարարած տենդերին:
ATAK ուղղաթիռի երկարությունը 13.8 մետր է, լայնությունը՝ 11.9 մետր, բարձրությունը՝ 3.4 մետր, առավելագույն բարձրանալը՝ 6000 մետր, օդում մնալու տևողությունը՝ 3 ժամ, առավելագույն արագությունը՝ 278 կմ/ժամ, թռիչքի հեռավորությունը՝ 561 կիլոմետր, առավելագույն մեկնարկային քաշը՝ 5000 կիլոգրամ:
Ուղղաթիռը զինված է Գաթլինգի 20 միլիմետր տրամաչափի գնդացիրով և 70 միլիմետր տրամաչափի 76 չղեկավարվող հրթիռային արկերով:








































