Նոյեմբերի 6-ին Էրեբունի 11 հասցեում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի 30-րդ մասնաճյուղը: «Էրեբունի» Մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին և հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և անձնակազմով՝ սպասարկելու օրական շուրջ 150-200 հաճախորդի: Իրավաբանական անձանց սպասարկումը առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին և նրանց կողմից իրականացվող գործարքները և իրականացնել արագ սպասարկում:
Մասնաճյուղը հանդես կգա բանկային ճկուն առաջարկներով. բիզնես վարկեր, հիպոթեքային, մեքենայի, ոսկու գրավով, կառուցապատման, ուսանողական և այլ անհատական վարկեր, ժամկետային ավանդներ, բանկային հաշիվներ, փոխանցումներ, քարտեր: Կոնվերս Բանկն իր բանկային ծառայությունների ամբողջական փաթեթները հաճախորդներին կառաջարկի առավել մրցունակ և գրավիչ պայմաններով:
Այսօր Կոնվերս Բանկը Երևան քաղաքում ունի 12, իսկ ՀՀ մարզերում 18 մասնաճյուղ` ներառյալ 2 Փոստբանկ մասնաճյուղերը` Երևան և Կապան քաղաքներում: Բանկը որդեգրել է նաև հաճախորդների սպասարկման «7 օր 24 ժամ» սկզբունքը և նույնիսկ կիրակնօրյա 24-ժամյա սպասարկում է իրականացնում «Արմենիա Միջազգային Օդանավակայաններում» տեղակայված իր «Ավիացիա» մասնաճյուղում, և կիրակնօրյա-կեսօրյա սպասարկում «Կիլիկիա» մասնաճյուղում:
Նպատակ ունենալով անընդհատ կատարելագործելու իր բանկ-հաճախոդ հարաբերությունները` Կոնվերս բանկը շարունակաբար բարելավում է և° իր մասնաճյուղերը, և° առաջարկվող պրոդուկտները ` ապահովելով բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ:










































