Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վերսկսել է Ուկրաինայի տարածքում բնակվող էթնիկ հունագարացիներին ինքնավարություն շնորհելու մասին կոչերը: Այս մասին գրում է Reuters-ը:
«Ուկրաինան չի կարող լինել ոչ կայուն, ոչ ժողովրդավարական, եթե այն չհարգի փոքրամասնությունների, այդ թվում` հունգարացիների իրավունքները: Դրանք են երկքաղաքացիությունը, կոլեկտիվ իրավունքները և ինքնավարությունը»,-ասել է Օրբանը:
Ուկրաինայում, սակայն, հիասթափությամբ են ընդունել այս հայտարարությունը, հատկապես երկքաղաքացիության առումով` նշելով, որ այն հակասում է երկրի Սահմանադրությանը:









































