Աստղագետների միջազգային խումբը լույս է հայտնաբերել տիեզերքի առաջին աստղերում: Դրանք բնորոշվել են որպես SN2213 ու SN1000+2016 և պատկանում են գերփայլող և գերնոր աստղերի բացառիկ դասին:
Դրանց պայթյունից առաջացած լույսը 10-100 անգամ վառ է, քան սովորական գերնոր աստղերի պայթյունից առաջացած լույսը:
Վերջին տարիներին գիտնականներին տարբեր հետազոտությունները թույլ են տվել բացահայտել նոր տվյալներ տիեզերքի մասին: Բացահայտվել է գերփայլող նոր գերաստղերի դասը, որոնք տասնյակ ու հարյուրավոր անգամ վառ են սովորական գերնորերից:
«Գերնոր» տերմինով բնութագրվում են այն աստղերը, որոնց փայլը պայթյունի ժամանակ մեծանում է տասնյակ անգամ;
SN2213 ու SN1000+2016 աստղերի մասին տվյալները ստացվել են 3,6 մետրանոց CFH հեռադիտակով, որը տեղադրված է Հավայան կղզիներում: Դա առաջին սարքն է, որը թույլ է տալիս մարդուն այդքան խորը ուսումնասիրել տիեզերքը:








































