«Բարսելոնա»-ի պաշտպան Մարկ Բարտրան զայրացրել է Մեսսիին մարզման ժամանակ:
Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Լիոնել Մեսսիի և Մարկ Բարտրայի միջև վեճը հասունացել է մարզման ժամանակ: Պատճառն այն է, որ երիտասարդ պաշտպանն արգենտինացուն վայր է գցել: 21-ամյա Բարտրան, սակայն, նշել է, որ միջադեպն ավարտված է:
«Իմ` Մեսսիի հետ միջադեպի շուրջ աղմուկը չափազանցված էր: Մենք արդեն մոռացել ենք ամենի մասին: Այնպես որ` այդ մասին խոսելու կարիք չկա: Ամեն ինչ լավ է, մենք խնդիրներ չունենք»,- հայտարարել է 21-ամյա Բարտրան:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ Մեսսին վիճաբանել է նաև Դավիդ Վիլյայի հետ:






































