Սննդային տեխնոլոգիաների ամերիկյան ինստիտուտը հետաքրքրվել է սննդի մեջ թարմ ծաղիկների օգտագործման հին չինական ավանդույթով և հանգել եզրակացության, որ այն արդյունավետ միջոց է սրտանոթային հիվանդությունների դեմ: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Քրիզանթեմները, վարդերը, շուշանները, մանուշակները և շատ այլ ծաղիկներ, որոնք Չինաստանում մատուցվում են որպես համեմունք, թեթև ուտեստ, անուշահոտության համար կամ որպես թեյի զարդ, հարուստ են հակաօքսիդանտներով և կարող են վերացնել ներքին բորբոքումները: Սննդի մեջ թարմ ծաղիկների կանոնավոր օգտագործումը կարող է ամրացնել անոթները, պահպանել դրանց առաձգականությունը և նույնիսկ դանդաղեցնել որոշ ուռուցքների աճը:











































