Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակ է ուղարկել «Կրասնոդար»-ին՝ Յուրա Մովսիսյանին հավաքական հրավիրելու նպատակով: Յուրան մեր ընտրանու կազմում կմասնակցի նոյեմբերի 14-ին կայանալիք Լիտվայի ընտրանու դեմ ընկերական խաղին:
Հիշեցնենք, որ վերոգրյալ խաղի տոմսերը կվաճառվեն նոյեմբերի 6-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Հյումել խանութների ցանցում:
Տոմսերի արժեքն է`
– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
– արևելյան տրիբունա` 5000 դրամ
– արևմտյան տրիբունա` 8000 դրամ









































