Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ չի պատրաստվում բացատրել այս կամ այն ֆուտբոլիստներին ազգային թիմ չհրավիրելու պատճառները:
«Կարծում եք, ես չե՞մ ափսոսում, որ ստիպված եմ որոշ ֆուտբոլիստների չհայտավորել հավաքականի կազմում: Պարզապես հնարավոր չէ թիմ հրավիրել բոլոր արժանի ֆուտբոլիստներին: Այս առումով այլևս չեմ պատրաստվում բացատրություն տալ:
Ինչ վերաբերում է «Նապոլի»-ի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնին Իսպանիայի ընտրանի հրավիրելու հարցին, ապա նրա թեկնածությունը մենք քննարկել ենք: Հետևում ենք նրա հաջողություններին»,- Marca-ն մեջբերում է մասնագետի խոսքերը:









































