ԱՄՆ Դաշնային դատարանը թույլատրել է օգտագործել հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի հոլոգրամային նշանը Billboard Music Awards արարողության ժամանակ, որը տեղի է ունենալու մայիսի 18-ին Լաս Վեգասում: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նման որոշում է ընդունվել, չնայած ընկերությունների հայցին, որոնց է պատկանում աստղի հոլոգրամային պատկերանշանի իրավունքները:
Դատավորը որոշել է, որ չկան Hologram USA Inc. և Musion Das Hologram Ltd պատենտային ընկերությունների իրավունքների խախտման բավարար ապացույցներ:
Ջեքսոնի հոլոգրաման կարող է հայտնվել արտիստի Xscape ալբոմի Slave to the Rhythm կոմպոզիցիան հնչելիս:











































