Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Վերնիսաժում տեղի էր ունեցել արտակարգ դեպք, հնչել էին կրակոցներ: Անհայտ անձը իր մոտ եղած ապօրինի հրազենով Վերնիսաժի մոտ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի մուտքի դիմաց կրակել է 4 անձանց վրա:
Ինչպես հայտնում է«Առաջին լրատվական»-ի թղթակիցը, վիրավորները 5-ն են: Վիրավորներից երեքը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ վիրավորներից մեկը Վերնիսաժի 72-ամյա աշխատակիցն է, ով ստացել է ոտքի հրազենային վնասվածք:






































