Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի պատիժների իրագործման և իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին այսօր հայտարարել է, որ իր տրամադրության տակ կան բավական հիմքեր՝ ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայային քրեական պատասխանատվության մեջ ներգրավելու համար.
«Ախալայան պետք է պատասխանատվություն կրի բանտում 7 մարդու սպանության համար, ինչը բավական է նրա ձերբակալման համար: Ախալայան պետք է պատասխան տա արհեստականորեն առաջացրած խռովության համար, որին նախորդել են բանտարկյալների կտտանքները: Ախալայան պետք է պատասխան տա 7 բանտարկյալի սպանության համար:
Ինչ վերաբերում է մյուս մեղադրանքներին, պաշտպանության նախարարությունում միլիոններ վատնելուն և այլ հանցագործություններին, ապա դրանք կպարզվեն հետագայում: Որպես ժողովրդական պաշտպան՝ ես հետազոտել եմ բանտային խռովությունը, ինչը բավական է Ախալայային պատժելու համար»:
Հիշեցնենք, որ երբ մի քանի տարի առաջ Ախալայան գլխավորում էր արդարադատության նախարարության պատիժների իրագործման դեպարտամենը, Սոզար Սուբարին օմբուդսմեն էր և հետազոտել է բանտերից մեկում խռովության ճնշումը, որի ժամանակ զոհվել է 7 բանտարկյալ:








































