Բրտանացի արքայազն Հարրին, որը այցով գտնվում է Էստոնիայում, այսօր ներկա կլինի երկրի տարածքում անցկացվող ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժություններին՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զորավարժություններին կմասնակցեն 6 հազար զինծառայողներ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ներառյալ 100 մարդ Մեծ Բրիտանիայից:
Արքայազն Հարրին Էստոնիայում դիտարկվում է որպես Արևմուտքի օժանդակության նշան այն մտավախությունների ֆոնին, որը Բալթյան երկրներում առաջացել է Ռուսաստանի գործողությունների հետևանքով:







































