Նոյեմբերի 7-ին, «Պատերազմի զավակներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Յալթայում կհարգեն «Արմենիա» շոգենավի զոհերի հիշատակը,- հաղորդում է Kianews-ը՝ վկայակոչելով Յալթայի քաղաքային խորհրդին:
Միջոցառման շրջանակներում տեղի կունենա քաղաքացիական ցույց, հոգեհանգստի արարողություն, որից հետո մոտորանավակներից ծաղկեպսակներ կիջեցվեն ծով:
«Արմենիա» մարդատար և բեռնատար շոգենավը ջասույզ էր արվել գերմանական ավիացիայի կողմից Ղրիմի ափերի մոտ 1941 թ. նոյեմբերի 7-ին: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը եղել է 3000-4500 մարդ:









































