Քիչ անց ՀԱԿ խմբակցությունում կմեկնարկի ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի`ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների հերթական հանդիպումը:
Ըստ ամենայնի, կքննարկեն կառավարության ծրագրի վերաբերյալ միասնական քվեարկության հարցը: Չի բացառվում, որ կքննարկեն նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու հարցը:











































