Սիրիացի ապստամբները Դամասկոսի արվարձաններից մեկում սպանել են երկրի խորհրդարանի խոսնակի եղբորը՝ Ջիհադ Լահամին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով սիրիական հեռուստատեսությանը:
Ինչպես գործակալությանը հայտնել է Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչը, Լահամը սպանվել է երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Միդան մայրաքաղաքային արվարձանում:
Սպանության այլ մանրամասներ չեն հաղորդվում:










































