Նոյեմբերի 6-ին, ժամը 12:00-ին մեկնարկեց գրոսմայստեր Լևոն Արոնյանի շախմատային սեանսը, որին մասնակցեցին լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող մարդիկ:
«Սպորտը հանուն հավասար հնարավորությունների ներքո» խորագրով միջոցառումը նպատակ ունի հանրության ուշադրությոնը գրավել հաշմադամություն ունեցող մարդկանց համար հասարակական կյանքի լիարժեք և հավասար հնարավություններ ստեղծելու գաղափարին:
Միջոցառումն իրականացրին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ:
Նշենք, որ Լևոն Արոյանը երրորդ անգամ է մասնակցում «Սպորտը հանուն հավասար հնարավորություններ» ակցիային: Մրցաշարն իրականացվեց Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:








































