Monday, 29 06 2026
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է

Բագրատյան-Այվազյան-Դավթյան «փոխհրաձգություն» ԱԺ-ում (տեսանյութ)

Այսօր Աժ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կրքերը բորբոքվեցին: «Առաջինը Դուք սկսեցիք խախտել ռեգլամենտը, այս անգամ կարելի է, մյուս անգամ թույլ չեմ տալու»,- հայտարարեց նիստը վարող, տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ դիմելով պատգամավոր Հրանտ Բագրատյանն, որին չէին բավարարել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի պատասխաններն իր հարցադրումներին:

– Ախպեր ջան, ասեք՝ ոնց անենք, անենք,- ասաց Հ. Բագրատյանը:

Վ. Ա. – Ախպեր ջան, 3 րոպե խոսում եք, 1 րոպե արձագանքում եք:

Հ. Բ. – Ես 2 րոպե 46 վայրկյան եմ խոսել…

Վ. Ա. – Հա, էդ ձեր ժամացույցով: Խնդրում եմ՝ ձեր ժամացույցը նորից ուղղեք:

Հ. Բ. – Դե, բերեք մի ժամացույց դնենք ու րոպե հաշվենք:

Վ. Ա. – Կարող եք՝ ժամացույցը դնեք ձեր դեմը, սա շոու չի: Հարց եք տալիս՝ տեղավորվեք Ձեր ժամանակի մեջ: Որպես հարգելի գործընկեր: Այ, էդ ձև եմ ես ձեզ ընդունում՝ առանց նովրուզ բայրամը մեջբերելու:

– Ես ձեզ լուրջ հարցեր եմ տալիս, չեք պատասխանում»,- հայտարարեց Բագրատյանը՝ դիմելով Տ. Դավթյանին:

Վերջինս կրկին փորձեց պատասխանել Բագրատյանի հարցադրումներին, օրինակ՝ խորհուրդ տալով զբոսաշրջության աճի մասին տեղեկանալ ազգային վիճակագրական ծառայության կայքից:

Ըստ Հ. Բագրատյանի՝ էկոնոմիկայի նախարարությունը փոշիացնում է զբոսաշրջության զարգացմանն ուղղված 50 մլն դրամը, բյուջեի նախագծում նշվում է, թե արդեն 2013 թ. ՏՏ ոլորտում առաջատար դիրքերի պետք է հասնենք, բայց IT ինդեքսով 109 տեղում ենք՝ 134 երկրների շարքում, երբ Վրաստանը՝ 98-րդ, Ադրբեջանը՝ 70-րդ տեղում են, նաև բարձր տեխնոլոգիաների արտահանման տեսակարար կշիռը արտահանման մեջ 2% է, ու կրկին վերջին տեղերում ենք. «Այդ մի քանի կոպեկը ծախսելով՝ ինչպե՞ս եք առաջատար դառնալու»:

Տ. Դավթյանը հավաստիացրեց, թե անիմաստ չէ այդ գումարները տրամադրելը, քանի որ ընկերութունները դրսում մասնակցում են ցուցահանդեսների, երկիրն են ներկայացնում. «Աշխարհում հարյուր-հազարավոր ռեյտինգներ կան, և շատ են շատացել»,- ցավով նշեց Դավթյանը՝ հավելելով, որ մարդիկ կարող են տաբեր ցուցանիշներ գտնել, ինչպիսին ցանկանան: Նա որպես օրինակ բերեց «Սինոփսիս Արմենիան», որի «շնորհիվ» ՀՀ-ն չիպ դիզայնի մասով առաջատար է աշխարհում, իսկ «Սինոփսիսը» ամերիկյան ընկերության խոշորագույն մասնաճյուղն է:

«IT ինդեքսն ավելի կարևոր է, քան Դուինգ բիզնեսը: Ինչո՞ւ ենք վկայակոչում ՀԲ-ին՝ ինչպես աղվեսը իր պոչին: Լավ իմաստով եմ ասում»,- նկատեց Բագրատյանը:

«Այսօր հանդիպում ունեմ ՀԲ-ի հետ, ինձ դժվար կլինի մեկնաբանել»,- պատասխանեց Տ. Դավթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում