«Ավատարի» և «Տիտանների մարտի» աստղ Սեմ Ուորթինհթոնին վնասազերծելու համար անհրաժեշտ են եղել պղպեղի սրվակ և պլաստմասսայե ձեռնաշղթաներ, երբ վերջինս Ատլանտայում փորձել է մտնել Vortex ակումբ: Ոստիկանություն է կանչել ակումբի անվտանգության աշխատակիցը, որը դերասանին ոչ սթափ վիճակում չի թողել մտնել ակումբ:
36-ամյա դերասանը մտադրվել էր այցելել Vortex ակումբ, սակայն մուտքի մոտ կանգնած անվտանգության աշխատակիցը հրաժարվել է նրան ներս թողնել, քանի որ նկատել է, որ նա հարբած է, հաղորդում է ամերիկյան E! Online պորտալը:
Ուորթինհթոնը դիմադրություն է ցույց տվել: Նա սկսել է հրել նրան և անթույլատրելի խոսքեր ասել`ստիպելով ակումբի աշխատակցին հատուկ միջոցներ կիրառել` պղպեղի սրվակ և պլաստմասսայե ձեռնաշղթաներ: Դերասանը անշարժացած է եղել, և այդպես էլ նրան հանձնել են ոստիկաններին:
Առավոտյան մեղադրանքը հանվել է, քանի որ միջադեպի վկան հրաժարվել է դատարան ներկայանալ:









































