Մադրիդի «Ռեալ»-ի պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն համամիտ չէ այն կարծիքին, որ ակումբի մանկապատանեկան դպրոցը պատշաճ կերպով չի աշխատում: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Նշենք, որ վերջերս Իսպանիայում հաճախ է արծարծվում այն թեման, որ Մոուրինյոն չի ընդգրկում երիտասարդ ֆուտբոլիստներին «Ռեալ»-ի կազմում: Այդ առումով նաև զուգահեռներ են անցկացվում «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև: «Կապտանռնագույններ»-ի կազմում ներկայումս ավելի շատ ակումբի երիտասարդ սան է ընդգրկված, քան «արքայական ակումբ»-ում:
«Ո՞վ է ասում, թե «Ռեալ»-ի մանկապատանեկան դպրոցը սաներ չունի: Դա այդպես չէ: Պարզապես հզոր ֆուտբոլիստները հաջողություններ են գրանցում, իսկ թույլերը` ոչ: Մեր դպրոցը լավ է գործում, հիանալի սաներ ունի, սակայն մեծ հաղթանակների համար հզոր ֆուտբոլիստներ են հարկավոր»,-հայտարարել է դի Ստեֆանոն:





































