Ադրբեջանական 1news.azլրատվական գործակալության փոխանցմամբ՝վաղը ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացնելու հայ-ադրբեջանական շփման գծում: Այս անգամ այն անցկացվելու է Թովուզի շրջանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը և Խրիստո Խրիստովը:Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացնելու ենԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կոորդինատոր Փիթեր Քին և դաշտային օգնական Իրժի Աբերլեն:
Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի