ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Միթ Ռոմնին և նրա կինը քվերակելու են Մասաչուսեթսի նահանգում, որտեղ ապրել և աշխատել են վերջին մի քանի տասնամյակը,- հաղորդում է RIA Novosti-ն:
«Երեքշաբթի երեկոյան թեկնածուն կգա շտաբ, որտեղ կհետևի ձայները հաշվելու գործընթացին: Այնտեղ տեղի կունենա նաև երեկույթ ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Այո, մենք վստահ ենք՝ մենք հաղթելու ենք և պատրաստվում ենք համապատասխան միջոցառում անցկացնել»,- մեջբերում է գործակալությունը շտաբի ներկայացուցչի խոսքերը:
Դրա հետ մեկտեղ, գործակալության զրուցակիցը չի կարողացել ասել, թե կոնկրետ որտեղ է քվեարկելու Ռոմնին: Ավելի վաղ ԶԼՄ-երը հաղորդել էին, որ Ռոմնին կքվեարկի Բոսթոնի ընտրատեղամասերից մեկում, սակայն ավելի ուշ թերթերը գրել են, որ թեկնածուին սպասում են Բելմոնտ քաղաքի մոտ տեղակայված ընտրատեղամասում:
Շտաբի ներկայացուցիչը նաև նշել է, որ հանրապետական թեկնածուն կքվեարկի ընտրատեղամասի բացվելուց անմիջապես հետո:










































