Վերահսկիչ պալատից երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանում սկսված ստուգումները նոյեմբերի 2-ին ավարտվել են: ՎՊ-ից, սակայն, հրաժարվել են որևէ տեղեկություն հայտնել արդյունքների վերաբերյալ: Այս ընթացքում վերլուծվելու են ստուգումների արդյունքները, եզրակացություն է գրվելու, որը հաստատվելու է պալատի խորհրդի նիստում և միայն ղրանից հետո հրապարակվելու է: Իսկ սա նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանում իրականացրած ստուգումների արդյունքները կհրապարակվեն 1-2 ամսվա ընթացքում: Թերթի տեղեկություններով, ստուգումներն իրականացվել են շինարարության, հողահատկացումների և բազմաթիվ այլ ոլորտներում:







































