Ներկա պահին Սիրիայի գլխավոր ընդդիմադիր ուժը`Սիրիայի ազգային խորհուրդը, որոշում է կայացրել իր կազմի մեջ 13 նոր ընդդիմադիր խմբեր ներառելու մասին: Այս մասին այսօր հաղորդել է Սիրիայի ազգային խորհրդի ներկայացուցիչ Ահմեդ Քամալը:
«Դոհայում տեղի ունեցող սիրիական ընդդիմության համախմբող ֆորումի մասնակիցները հավանության են արժանացրել Սիրիայի ազգային խորհրդի վերակազմավորման նախագիծը և Սիրիայից ազգային խորհրդի կառավարման անդամների թվի կրճատումն այն բանի համար, որպեսզի ընդունեն նոր ընդդիմադիրների, որոնք ներկայացնում են 13 քաղաքական խմբեր և անկախ շարժումներ»,- ասել է նա France Press գործակալությանը:
Քամելի խոսքերով՝ Սիրիայի ազգային խորհրդի քարտուղարության կազմը կրճատվել է՝ 313-ից հասնելով 220 մարդու: Երեքշաբթի օրվանից սկսած՝ խորհուրդն իր նիստերն արդեն նոր ձևաչափով կանցկացնի:










































