Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի «Բորուսիա»-ի դեմ խաղից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ Կարիմ Բենզեման վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը:
«Կարիմ Բենզեման չի կարողանա օգնել թիմին, քանի որ մկանային վնասվածք է ստացել: Կարող եմ ասել նաև, որ մեկնարկային կազմում է լինելու Ռաֆայել Վարանը:
«Դորտմունդ»-ի կազմում էլ ինձ հետաքրքրում են ոչ միայն հարձակվողները, այլև ամբողջ կազմը: Նրանք հաղթել են Բունդեսլիգան ու հիմա առաջատար են մեր խմբում»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Բորուսիա» խաղը կկայանա նոյեմբերի 6-ին Երևանի ժամանակով 23:45-ին:








































