Sunday, 28 04 2024
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին

Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է ճանաչում ձեռք բերել մանկական խաղի միջոցով

«Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե ինքը սրտացավ քաղաքացիներից գումար է ակնկալում նախագահական ընտրություններին առաջադրվելու համար, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Աքլորը, երբ վառեկի ետևից է ընկնում, ի՞նչ է մտածում. եթե չհասնեմ, գոնե կտաքանամ: Նույնն էլ` Րաֆֆին: Կամ` ԱՄՆ-ում այսօր 21 թեկնածու կա: Բնական է, որ բոլոր 21-ն ընտրվելու հույս չունեն: Իրենք ցանկանում են ճանաչում ձեռք բերել տվյալ նահանգում և այլ նմանատիպ բաներ: Մի խոսքով` նույնն էլ Րաֆֆի Հովհաննիսյանն է անում: Սրանք սովորական մանկական խաղեր են մեծահասակների համար»:

Սոցիոլոգի կանխատեսմամբ` եթե ընդդիմադիր դաշտից ուրիշ ոչ ոք չառաջադրվի, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը կհավաքի առավելագույնը 14 տոկոս ձայն, իսկ եթե առաջադրվի՝ 8-10 տոկոս. «Վերջնական տվյալները, այսինքն` թեկնածուների միջև վարկանիշային ռեսուրսները կբաժանվեն դեկտեմբերին, երբ հայտնի կլինեն թեկնածուների անունները»:

Ահարոն Ադիբեկյանը նշեց նաև, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն այսօր վարվում է այնպես, ինչպես ժամանակին` Պարույր Հայրիկյանը. «Ես լավ եմ հիշում, երբ Հայրիկյանն էր առաջադրվում. մեր շենքը հավաքվեց՝ մոտ 40-50 ընտանիք, 5000-10000 տվեցինք, իրենք ցուցակագրում էին, մենք՝ ստորագրում:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա օրենքով չի արգելվում գումար հավաքել: Ամբողջ աշխարհում քաղաքացիները թեկնածուներին տալիս են գումար: Օրենքը արգելում է ընկերություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերել. յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր գրպանից գումար հատկացնի: Աշխարհում ընդունված է ճաշկերույթ անել, հանդիպել նախագահի թեկնածուի հետ և կողմնորոշվել: ԱՄՆ-ում, օրինակ, մի ճաշկերույթին հավաքվել էր մի քանի հազար մարդ, և մի քանի միլիոն գումար էր հավաքվել: Օբաման ռեկորդ խփեց՝ մեկ միլիարդին մոտ գումար հավաքեց:

Մեզ մոտ կուսակցության ակտիվիստները, կարկառուն դեմքերը իրենց միջոցներով ստեղծում են նախընտրական ֆոնդ և փակում են իրենց թեկնածուի ծախսերը: Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը դրսից չի կարող գումար ստանալ (մեր օրենքը դա արգելում է), ուրեմն պետք է հույսը դնի ներքին միջոցների վրա: Նա չի կարող ընկերություններին դիմել, այդ պատճառով էլ հույսն այսօր դրել է քաղաքացիների վրա»,-եզրափակեց Ա. Ադիբեկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում