Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ռեալ»-ի դեմ խաղից առաջ Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաց Հյումելսը կիսվել է ակնկալիքներով:
«Չգիտեմ էլ`ինչ սպասել «Սանտիագո Բեռնաբեու»-ում կայանալիք խաղից, բայց մի բան հաստատ է. մթնոլորտը ֆանտաստիկ է լինելու:
Վստահ եմ, որ «Ռեալ»-ի խաղացողները կցանկանան վրեժ լուծել Դորտմունդում կրած պարտության դիմաց, ինչը մեզ համար մեծ մարտահրավեր կլինի:
«Ռեալ»-ը կփորձի մեզ նյարդայնացնել անվերջ փոխանցումներով: Պետք է դրան հակախաղ գտնել», – Հյումելսի խոսքերն է մեջբերում AS-ը:









































