Friday, 26 04 2024
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին

Որոշ ուժեր տարիներով «ՀՀԿ-ի կրծքով» կերակրվելուց հետո ընտրություններից 6 ամիս առաջ դառնում են ընդդիմություն

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հանրապետական պատգամավոր Հովիկ Սահակյանը:

 Պարո´ն Սահակյան, ըստ էության, կառավարության փոփոխությունից հետո բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել. քաղաքական մեծամասնությունը քաղաքական մենակության մեջ ինչպե՞ս էդիմակայում: Ըստ էության, «Օրինաց Երկիր» կուսակցությունը՝ այդ քաղաքական ուժը, նույնիսկ չուզեց ձեզ հետ քաղաքական պատասխանատվություն կրել առաջիկա ժամանակահատվածի համար, և այսօր դուք լրջագույն դժվարությունների մեջ եք: Այդ դժվարությունները շատ հեշտ նշմարելի են: Այնքան, որ նույնիսկ Ազգային ժողովում քվորում ապահովելու խնդիրներ կան: Այ, ինչպե՞ս եք պատրաստվում այս կերպ շարունակել: Կարո՞ղ է՝ նոր իրավիճակ կարողանաք առաջացնել, և այնուամենայնիվ, զիջումների գնալու գնով Հովիկ Աբրահամյանին հաջողվի կոալիցիա ձևավորել. ու այս դժվարությունները արագ հնարավոր լինի հաղթահարել:

-Շնորհակալություն հարցադրման համար: Պետք է մի փոքր շտկում կամ դիտարկում: Մենակության մեջ չենք, գուցե մենակ ենք իշխանությունը վերցրել և ստանձնել իշխանության կառավարումը, բայց չեմ կարծում, որ մենք մենակ ենք: Մենք ընտրությունների արդյունքում ստացել ենք մեր ժողովրդի վստահության քվեն և պատվով ու բարձր պատասխանատվությամբ վերցնում ենք այդ վստահությունը: Նաև իշխանությունը վերցնելով`ձևավորել ենք կառավարություն ու փորձում ենք առկա խնդիրներին ավելի ադեկվատ և արագ լուծում տալ:

Իսկապես, նոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում: Ձևավորվել է նոր կառավարություն: Առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, կառավարությունը կներկայացնի կառավարության ծրագիրը, որտեղ ավելի մանրամասն պարզ կդառնա այն տեսլականը, որի հետևից մենք գնում ենք կամ ուր մենք գնալու ենք: Սա շատ կարևոր է:

 -Այսինքն, Դուք կարծում եք, որ էական փոփոխություններ կլինեն կառավարության ծրագրում:

-Ես կարծում եմ և նաև հիմնվում եմ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքի վրա, որ այս ծրագիրը պետք է լինի իրատեսական:

 -Ցանկացած կառավարություն ձեր իշխանության օրոք հենց այդպիսի խոստումներ է տվել, և Սերժ Սարգսյանը, համենայն դեպս, Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը առաջարկելուց և նրան վարչապետի պաշտոնում հաստատելուց կարևոր դիտարկումներ արեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարության հիմնական ուղղությունները պետք է պահպանվեն: Թերևս, փաթեթավորումը փոխվի, Հովիկ Աբրահամյանը այլ…

– Թերևս, այդ ծրագրից կախված է բավական մեծ բան: Ինչի՞ համար: Որովհետև այն ծրագիրը, որը ներկայացվել է Ազգային ժողով, վստահ եմ, ուշի ուշով, մանրակրկիտ քննարկվելու է, նայվելու է, ուսումնասիրվելու է բոլոր խմբակցությունների, խմբերի, պատգամավորների կողմից: Իհարկե, գլոբալ առումով, մի քանի ուղղություններիառումով, և´ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը, և´ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը հիմնված են երկրի նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթների վրա:

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում