Monday, 15 06 2026
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը

Հեռուստաընկերություններում անճաշակություններ չեն լինի, Հ1-ում` նաև գովազդ

Հանրային խորհուրդը օրերս հեռուստաեթերի բարելավման առաջարկություններ ներկայացրեց ՀՀ նախագահին: Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է, որ իրենք փորձել են եթերից անճաշակությունը հեռացնել. «Մաթեմատիկական ճշգրտությամբ հնարավոր է որոշել, թե որն է անճաշակ, որն է ճաշակով, բայց որոշ սահմանափակումներ կարելի է անել` ինչը կարելի է ցույց տալ, ինչը` ոչ»: Հանրային խորհրդի անդամը նշել է, որ իրենք դեմ են եղել քաղաքական լրատվական հաղորդումերին խառնվելուն` բազմակարծությանը չխոչընդոտելու համար:

Խոսքը սերիալների, ժամանցային հաղորդումների մասին է: Հանրային խորհրդին կից գործելիք մարմինը մշակումներ է անելու և ներկայացնելու է ԱԺ-ին: Իհարկե, թեև այժմ ևս դեռահասների առողջությանը, մտավոր-ֆիզիկական դաստիարակությանը վնասող հաղորդումների սահմանափակում կա, սակայն չափորոշիչները չեն գործում: Օրինակ, ըստ Մուսայելյանի, մեր առօրյայում շատ են սթրեսները, և առավոտյան, երբ միացնելով հեռուստացույցը՝ սպանություններ ու պայթյուններ են տեսնում, դա ազդում է մարդկանց վրա: «Այստեղ պետք է նաև հեռուստաընկերություններն ինքնակարգավորման քայլեր իրականացնեն»,- ասել է բանախոսը:

Հանրային խորհրդի անդամներն առաջարկել են բարելավել ՀԱՌԱՀ-ի կողմից հեռուստաընկերություններին լիցենզիաներ տրամադրելու կարգը, պահանջներում հաշվի առնել հասարակության տարբեր խավերի նախասիրությունները: Մենք բոլորս հասկանում ենք, որ այստեղ արագ ոչինչ չի ստացվելու, եթե հեռուստատեսությունները պատրաստ չլինեն Հանրային խորհրդի և հանրության հետ կոնսենսուսի գալու: Մենք աշխատում ենք, որ այդ կարգը հասարակական պահանջին համապատասխան լինի: Նաև առաջարկում ենք, որ ՀՌԱՀ-ը հետևողական լինի իրեն վերապահված գործառույթներում»,- ասել է ՀԽ–ի անդամը` հավելելով, որ եթե որևէ հեռուստաընկերություն իրեն տրված որևէ դրույթ խախտում է, չկա հստակեցում, թե ինչ անել:

Հովիկ Մուսայելյանն անդրադարձել է նաև «Հ1»-ին առաջիկայում առևտրային գովազդից զրկելու հարցին. «Հաղորդումները, բացի լրատվական-քարոզչականից, նաև բիզնես են ներառում, և որքան շատ մարդ է նայում, այնքան գովազդատուները շատ են, և հեռուստաընկերությունները լսարան ապահովելով են տարված: Անկախ նրանից, թե ինչ արտադրանք ես մատուցում, կարող է հաղորդման ռեյտինգը բարձր լինի: «Հ1»-ը մեր կողմից հարգված է, բայց կարծում ենք, որ այն պետք է տարբերվի մյուսներից, պետք է նշաձողը բարձր լինի, և քանի որ պետբյուջեից է սնվում, ուրեմն պետք է չընկնեն ավելորդ մրցակցության հետևից, և հաղորդումներն ունենան դաստիարակիչ դեր: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ ընդհանրապես արգելվեն «Հ1»-ով առևտրական գովազդները»,– ասել է Մուսայելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում