Համաշխարհային զբոսաշրջության ոլորտի գլխավոր դերակատարները նշել են նոր երկրների անուններ, որոնք այս տարի ամենահեռանկարային ուղղություններն էին BRICS-ից (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) և SLIMMA-ից (Շրի Լանկա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Մալազիա և Արգենտինա) հետո, դրանք են՝ Թայլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հարավային Կորեան, Չիլին, Նիգերիան և Սինգապուրը (TUSKCNS):
Համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության ընդհանուր պատկերը նկարագրվել է Լոնդոնում կայացած պորֆեսիոնալ World Travel Market (WTM) ցուցահանդեսի ժամանակ ներկայացված հաշվետվության մեջ:
Մեկ տարի առաջ WTM-ը ներմուծեց SLIMMA հապավումը՝ նշելով, որ այն լուրջ մրցակից է հանդիսանում BRICS-ի համար` իր տեսարժան վայրերով և զբոսաշրջության զարգացմամբ:
Նոր երկրներին անդրադառնալով՝ փորձագետները նշում են, որ Նիգերիան զբոսաշրջության առումով զարգացում է ապրում` կապված կինոարդյունաբերության զարգացման հետ, որը ստացել է «Նոլիվուդ» անվանումը: Այս հանգամանքն էլ պետությանը նոր մակարդակի վրա է բարձրացրել ճանապարհորդությունների համաշխարհային քարտեզի վրա: Նիգերիայի վարկանիշը բարձրացել է նաև հայտնի ֆիլմերի նկարահանումների վայրերի ուղղությամբ ներքին մատչելի ավիաթռիչքների շնորհիվ:
Հարավային Կորեան զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել է սոցցանցերի շնորհիվ: Հաշվետվության մեջ նշվում է, որ K-Pop երաժշտական ոճը, որը համացանցում մեծ տարածում է գտել Psy ռեփերի շնորհիվ, երկրին ապահովել է միջազգային զբոսաշրջիկների կողմից ավելի լայն ճանաչում:
Արաբական Միացյալ Էմիրությունները հրապուրում են իրենց ավիացիոն ոլորտով:
Փորձագետների կարծիքով՝ Չիլի հանդեպ հետաքրքրությունը Լատինական Ամերիկայի հնարավորությունների շնորհիվ է, իսկ Սինգապուրի հանդեպ՝ չինացիների շնորհիվ, ովքեր այստեղ են գալիս պրեմիում դասի ապրանքների համար: Թայլանդն էլ մնում է բազմաթիվ «ուսապարկով» զբոսաշրջիկների ընտրությունը, այսինքն ոչ թանկարժեք հանգիստ` կեցության վայրի մշտական փոփոխությամբ:










































